«Որևէ ֆինանսական տույժի մասին խոսք չկա․ ամենավատ հետևանքը կարող է լինել այն, որ ծանրամարտի աշխարհի 2024-ի առաջնությունը անցկացնելու իրավունքը մեզ չտան», - այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը՝ մեկնաբանելով լուրը, թե ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրելու միջադեպի պատճառով Հայաստանը տուգանվել է 300 հզ. եվրոյով։
Հարցին՝ ծանրամարտի աշխարհի 2024-ի առաջնությունը Հայաստանում անցկացնելու առնչությամբ քննարկումներ եղե՞լ են ծանրամարտի միջազգային և Եվրոպայի ֆեդերացիաների ղեկավարների հետ, Գիլոյանն ասաց, որ ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը այս պահին Հայաստանում է, իսկ միջազգային ֆեդերացիայի նախագահը երեկ գիշերն է մեկնել. «Ծանրամարտի աշխարհի 2024-ի առաջնությունը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ նրանց հետ խոսել եմ, բանակցում ենք։ Եթե այս մրցումը մինչև վերջ առանց միջադեպերի ու լավ մակարդակով անցկացնենք, թեման նորից կդառնա ակտուալ»,- ասաց նա։
Հայկ Մագոյան