Հասարակություն

Կառավարությունը ներկայացրել է, թե մինչև օրս քանի գերեվարված կա Ադրբեջանում

Կառավարությունը ներկայացրել է, թե մինչև օրս քանի գերեվարված կա Ադրբեջանում

ՀՀ կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման վերաբերյալ զեկույցում անդրադարձ կա գերիների վերադարձի խնդրին։

Ըստ զեկույցի, չհասցեագրված են մնում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա մի շարք հումանիտար հարցերի շուրջ պայմանավորվածություններ. «Ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ Ադրբեջանը մինչև օրս շարունակում է 33 գերեվարված հայ քաղաքացու պահել անազատության մեջ»:

Զեկույցից տեղեկանում ենք, որ 2022 թվականի ընթացքում հաջողվել է ապահովել 31 գերեվարված հայ քաղաքացու վերադարձը. «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում կարևոր է մնում նաև անհետ կորած անձանց հարցը: Հայկական կողմից 975 քաղաքացու գտնվելու վայրն անհայտ է համարվում, որոնցից 777-ը՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի, 196-ը՝ 44-օրյա պատերազմի, 2-ը՝ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով»: 

2022 թվականին ՀՀ-ն Ադրբեջանին է վերադարձրել ենթադրաբար անհետ կորած համարվող ադրբեջանցիների 35 ոսկոր և մարմինների գտնվելու հնարավոր վայրերի երեք քարտեզ: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական