Հասարակություն

Կառավարության որոշմամբ հաստատվել է «Արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտների հայեցակարգը»

Հայեցակարգի նպատակն է սահմանել առաջիկա 5 տարիներին արդյունաբերության զարգացման գերակա ոլորտները և նախանշել զարգացման ռազմավարական ուղղությունները։

Գերակա ոլորտների զարգացման ռազմավարական ուղղությունների հանրագումարը արդյունաբերության ճյուղի համար պետք է ապահովի՝

- արդյունաբերական արտադրանքի մրցունակության բարելավում,
- արդյունաբերության արտադրողականության բարձրացում,
- արդյունաբերական արտադրանքի արտահանման դիվերսիֆիկացում՝ և՛ ապրանքների, և՛ արտահանման ուղղությունների,
- տեղական արդյունաբերական արտադրանքի՝ ներքին շուկայում տեսակարար կշռի ավելացում։

Հայեցակարգով նախատեսված գերակա ոլորտներն են՝ 

- սննդի արդյունաբերություն,
- ոսկերչություն և ադամանդագործություն,
- ծանր արդյունաբերություն (մետալուրգիա, քիմիա),
- սարքաշինություն (սարքեր, մեքենաներ, արևային տեխնոլոգիաներ),
- դեղագործական արդյունաբերություն։