ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար սահմանված առցանց անմաքս առևտրի՝ 200 հազար դրամ և 31 կգ արտոնության շեմը կգործի մինչև 2023թ.-ի հոկտեմբերի 1-ը։
Հավելենք, որ արտոնության սահմանաչափը կիրառվում է յուրաքանչյուր առաքանու մասով և վերաբերում է բացառապես անձնական օգտագործման ապրանքներին։