Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը, 17-18-ն առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավ-արևմտյան է՝ 2-4 մ/վ, ապրիլի 19-21-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Երևանում ապրիլի 17-19-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-21-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։