Հասարակություն

Շաբաթօրյակ՝ Դիլիջանում (լուսանկարներ)

Այսօր «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի աշխատակիցները շաբաթօրյակ են իրականացրել, Պարզ լիճ, Հաղարծին վանական համալիր, Ջուխտակ վանքեր տանող ճանապարհներին, ինչպես նաև Գոշ լճի և կազմակերպության վարչական շենքի հարակից տարածքներում։

Շաբաթօրյակին մասնակցել են նաև Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման «Բնապահպանություն և  բնօգտագործում» մասնագիտության հինգերորդ կուրսի ուսանողները։ 

Միջոցառման ավարտին Դիլիջանի համայնքապետարանի աջակցությամբ հավաքված աղբը  մեքենաների միջոցով տեղափոխվել է դրա համար նախատեսված վայրեր։

Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին հորդորում ենք ավելի հոգատար վերաբերվել բնությանն ու շրջակա միջավայրին, չաղտոտել այն, համատեղ ուժերով պահպանել  ու պաշտպանել մեր միջավայրի անխաթարությունն ու մաքրությունը: