Հանրապետության տարածքում ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 16-19-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և ամպրոպ։
Քամին արևմտյան է` 3-5 մ/վ, ապրիլի 15-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-16-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 16-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում նույնքան կնվազի։
Երևանում ապրիլի 15-18-ը, 19-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի ցերեկն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։