Հասարակություն

Ադրբեջանի դրոշն այրած Արամ Նիկոլյանը բերման է ենթարկվել․ փաստաբան

Արամ Նիկոլյանին բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: 

Նախնական տեղեկություններով՝ նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման պաշտոնական արարողության ժամանակ ոճաբան Արամ Նիկոլյանն այրել էր Ադրբեջանի դրոշը։