Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը, որի համաձայն՝ փոփոխության են ենթարկվել «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ-ին միանալու կանոները։ Ըստ որոշման՝ կառուցապատողները և քաղաքացիները, որոնք ապրիլի 1-ից հետո են միանալու ՀԷՑ-ին, վճարելու են նոր սահմանված գումար։
Radar Armenia-ն ներկայացնում է, թե ՀԷՑ-ի բաժանորդ դառնալու համար մայրաքաղաքում և մարզերում անհատ քաղաքացիները և կառուցապատողները 1 բնակարանի պարագայում որքան գումար են վճարելու։
ՀԷՑ բաժանորդ՝ անհատ քաղաքացի
Երևանում՝
10 կՎ – նախկին 65 000 դրամի փոխարեն՝ 282 000 դրամ
14 կՎ – նախկին 91 000 դրամի փոխարեն՝ 305 000 դրամ
Մարզերում՝
10 կՎ – նախկին 53 000 դրամի փոխարեն՝ 234 000 դրամ
14 կՎ – նախկին 61000 դրամի փոխարեն՝ 239 000 դրամ
ՀԷՑ բաժանորդ՝ կառուցապատող
Երևանում՝
10 կՎ - նախկին 65 000 դրամի փոխարեն՝ 693 000 դրամ
14 կՎ - նախկին 91 000 դրամի փոխարեն՝ 790 000 դրամ
Մարզեր՝
10 կՎ - նախկին 53 000 դրամի փոխարեն՝ 693 000 դրամ
14 կՎ - նախկին 61 000 դրամի փոխարեն՝ 790 000 դրամ
Հայկ Մագոյան