Հասարակություն

«Մեդլայն» բկ տնօրենը կմնա կալանավորված

«Մեդլայն» ԲԿ տնօրեն Բաբկեն Շահումյանը կշարունակի մնալ կալանքի տակ. ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Կարեն Ամիրյանի նախագահությամբ, մերժել է Շահումյանի խափանման միջոց կալանավորման դեմ ներկայացված բողոքը:

Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ:

Հիշեցնենք՝ նա կալանավորվել է կորոնավիրուսի օրերին ենթադրյալ չարաշահումների գործով։