Հասարակություն

Լծեն-Շամբ ճանապարհահատվածում այսօր կիրականացվեն պայթեցման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Լծեն-Շամբ վերակառուցվող ճանապարհահատվածում այսօր՝ ապրիլի 14-ին, ժամը 16:30-18:00-ի սահմաններում, ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ կապալառու կազմակերպությունը կիրականացնի պայթեցման աշխատանքներ։

Բնակչությանը խնդրում ենք չանհանգստանալ։