Մայիսի 1-ից ԿԳՄՍ նախարարության թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար: 12 տարեկանից բարձր երեխաների և ուսանողների համար կգործի տոմսի կես գին։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նաև նշել է, որ նոր ուսումնական տարվանից էական փոփոխություն կկրի աբոնեմենտային ծրագիրը՝ կապվելով դպրոցական կրթական ծրագրին։ Կկարգավորվի նաև աբոնեմենտի շրջանակում թատրոն և թանգարան այցելության տրանսպորտային ծառայության հարցը այն դեպքերում, երբ կա դրա կարիքը։