Հասարակություն

Երևանում՝ «Տիտան» բանզալցակայանում, բենզինը թափվել է ասֆալտին

Ապրիլի 13-ին, ժամը 11:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հ. Քոչարի և Վ. Փափազյան փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող «Տիտան» բանզալցակայանում բենզինը թափվել է ասֆալտին․ առկա է հրդեհի բռնկման վտանգ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն իրականացրել են տարածքի լվացման աշխատանքներ և հերթապահություն։