Հասարակություն

Գորհայք-Ծղուկ ավտոճանապարհին բեռնատարը գլորվել է ձորը․ կա 5 տուժած

Ապրիլի 13-ին, ժամը 16:36-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորհայք-Ծղուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 28-րդ կմ-ին բախվել են «GAZ Sobol» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1985 թ.) և «Shacman» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ. Ս., ծնված 1996 թ.) և մոտ 20 մ գլորվել հարակից ձորակը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հինգ տուժած հոսպիտալացվել են: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները. վառելիքի արտահոսք չկա: