Հանրապետության տարածքում ապրիլի 14-ին շրջանների զգալի մասում, 17-18-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և ամպրոպ։ Ապրիլի 14-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները սպասվում են թաց ձյան տեսքով։ Ապրիլի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին արևմտյան է՝ 4-6 մ/վ, 14-15-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-16-ը կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևանում ապրիլի 14-ին սպասվում է, 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Ապրիլի 15-16-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։