Հասարակություն

Հարավային Կորեան արգելել է քաղաքացիներին մեկնել հայ-ադրբեջանական սահման

Հարավային Կորեան որոշում է ընդունել իր քաղաքացիներին արգելել մեկնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջան. այս մասին փոխանցում են կորեական լրատվամիջոցները։

Հարավային Կորեայի ԱԳՆ հայտարարության համաձայն՝ սահմանվել է ճանապարհորդությունների վերաբերյալ նախազգուշացման 4-րդ՝ ամենաբարձր մակարդակը: Մինչ այդ, տարածաշրջանում ճանապարհորդությունների վերաբերյալ նախազգուշացման 3-րդ մակարդակ էր դեռ 2020 թ.-ի օգոստոսից: 

Արգելքն ուժի մեջ կմտնի շաբաթ օրը՝ ապրիլի 15-ին:

Կորեայի ԱԳ նախարարության հայտարարության համաձայն՝ նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով տարածաշրջանում շարունակվող զինված բախումները: