Հայաստանում Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ մեկնարկել է «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլը, որն առաջին և հաջողված համագործակցության ծրագրի տրամաբանական շարունակությունն է:
Խորհուրդը կշարունակի աջակցել առողջապահության ոլորտում մարդու իրավունքների եվրոպական և էթիկական չափանիշների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, օրենսդրությունն ու պրակիկան համապատասխանեցնելու ջանքերին` հաշվի առնելով նախորդ ծրագրի արդյունքները:
«Պիլոտային այս եզակի ծրագիրը նշանակալի դեր ունեցավ մեր բարեփոխումների շրջանակներում մարդու իրավունքների տեղը և դերը հստակ նախաշնշելու, կատարված օրենսդրական փոփոխությունների մեջ: Վերջին տարիներին Էթիկայի հանձնաժողովի ստեղծման, Էթիկական նորմերի հաստատման, կիրառման և վերահսկողության ոլորտում կատարված աշխատանքն իր ազդեցությունն է ունենալու բժշկական օգնության որակի վրա»,-իր ելույթում նշել է Անահիտ Ավանեսյանը:
Նա առանձնացրել է նաև հոգեկան առողջության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ձեռքբերումները և կարևորել այդ ոլորտում Եվրոպայի Խորհրդի հետ հետագա համագործակցությունը: