Հասարակություն

11,1 մլրդ դրամ՝ 14 ճանապարհահատվածի և 1 տրանսպորտային օբյեկտի շինարարության համար

Կառավարությունը 11 մլրդ 184 մլն դրամ հատկացրեց 14 ճանապարհահատվածի և 1 տրանսպորտային օբյեկտի շինարարության համար:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մանրամասնեց, որ 10.9 մլրդ դրամը շինարարական աշխատանքների համար է, 98 մլն-ը՝ տեխնիկական հսկողության և 85 մլն-ը՝ հեղինակային հսկողության համար։