Հասարակություն

Ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը դեռևս չի ներկայացվել Քննչական կոմիտե

Սյունիքի մարզում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի մոտ բռնվելու պահին զենք չեն գտել, բայց  բայց ենթադրվում է, որ վերջինս զինված է եղել,- Radar Armenia-ի հետ զրույցում տեղեկացրել են Սյունիքի մարզպետարանից։

Անդրադառնալով լուրերին, թե ադրբեջանցի զինվորականի մոտ հայտնաբերվել է օրերս ԶՊՄԿ-ում սպանված կապանցու հեռախոսը, մարզպետարանից ասացին. «Սպանված կապանցու հեռախոսի մասով տեղեկություններ չեն կարող հաղորդել, քանի որ իրավապահների շրջանակում է»։ 

Իսկ Քննչական կոմիտեից էլ փոխանցեցին, որ տվյալ անձը ՀՀ ՔԿ-ում քննվող վարույթի շրջանակում վարույթն իրականացնող մարմնին դեռևս չի ներկայացվել, հետևաբար վերաբերելի տեղեկատվություն ՀՀ քննչական կոմիտեն չի կարող տրամադրել։

Հիշեցնենք՝ օրերս ՀՀ տարածքում հայտնվել էր երկու ադրբեջանցի զինծառայող. նրանցից մեկը հայտնաբերվել էր ապրիլի 10-ին, երկրորդը՝ այսօր։