ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱԿՀ գործող նախագահի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, թե Ադրբեջանի հետ սահմանին զինված ուժերի փոխարինումը սահմանապահներով պետք է լինի վերջնական կարգավորումների մաս։
Նրա խոսքով, բոլոր երկրներում սահմանապահ ծառայությունները տարբերվում են ԶՈւ–ից գործիքակազմով ու անգամ զինատեսակներով։
Միրզոյանը նշել է, որ որ սահմանի հսկողության հանձնումը սահմանապահ ծառայությանը էականորեն կնվազեցնի հետագա նոր կոնֆլիկտների, այդ թվում` նաև Հայաստանի տարածք ներխուժելու հավանականությունը։ Նա հիշեցրել է, որ երկու երկրների սահմանի որոշ հատվածներում սահմանապահներ են կանգնած, և փորձը ցույց է տալիս, որ այդ տարածքներում բախումների հավանականությունն ավելի ցածր է։