ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի հարցաքննվել կորոնավիրուսի համավարակի օրերին ենթադրյալ չարաշահումների քրեական վարույթի շրջանակներում։
Լրագրողների հետ ճեպազրույցում նախարարն ասել է. «Դեռ ոչ, չեմ հարցաքննվել։ Եթե կարիքը լինի՝ կհարցաքննվեմ»։
Հիշեցնենք՝ այս քրեական վարույթի շրջանակներում կալանավորված է առողջապահությնա նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, «Մեդլայն» բուժկենտրոնի տնօրենը։