Կառավարությունը հաստատեց ՀՀ-ում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026թթ․ ծրագիրը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում պետական աջակցությունն իրականացվելու է 2024 թվականից՝ ծախսերի մասնակի փոխհատուցման եղանակով:
«Արդյունքում հնարավոր կլինի կազմակերպել բարձրարժեք արտադրություն, բարձրացնել ակվակուլտուրայի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների եկամուտները, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ներդրման նպատակով նպաստել խեցգետնաբուծության համալիրների ստեղծմանը և արտահանման ծավալների մեծացմանը»,- ասաց Նարեկ Տերյանը: