ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե դժգոհ է մի շարք ծրագրերի իրականացման տեմպերից։ Նա որպես օրինակ է մատնանշել «խելացի անասնագոմերի» ծրագիրը. «Վայոց ձոր կատարած վերջին այցի ընթացքում մարզպետարանում ունեցած քննարկման ժամանակ Վայոց ձորի օրինակով արձանագրեցինք, որ, այնուամենայնիվ, շատ դանդաղ, բայց այդ մեխանիզմը սկսել է աշխատել»։
Ըստ նրա՝ այդ մարզում կաթի արտադրության «մի շատ տեսանելի հատված» իրականացվում է խելացի անասնագոմերում։
Նա նշել է, որ երբեմն ծրագրերի շուրջ բյուրոկրատական քաշքշուկները շատ են. «Անհատները, որ որոշակի սահմանափակումներ ունեն խորհրդատվական աջակցության դիմելու հարցում, մեր խորհրդատվության կարիքն ունեն։ Մենք պետք է մեր ծրագրերը պարզեցնենք պոտենցիալ շահառուների համար, մյուս կողմերից էլ խորհրդատվական աջակցության գործուն օղակներ ստեղծենք, որ ծրագրերն առաջ գնան»։