Հասարակություն

Տեղ գյուղում սահմանային սադրանքի առթիվ կնշանակվի քննություն

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Տեղ գյուղի մոտակայքում՝ հայ-ադրբեջանական սահմանին, ապրիլի 11-ի ռազմական սադրանքին։

«Եթե վարչապետը նշել է թերացումների մասին, ուրեմն կնշանակվի քննություն, թերացողները կերևան»,- ասել է Ասրյանը։ Հարցին, թե ինչ հանձնարարություն է տրվել, նա պարզաբանել է. «Պետության ռազմական անվտանգությունն ապահովելու»։

Նշենք, որ Ասրյանն ԱԺ է ժամանել՝ պատգամավորների հետ քննարկելու սահմաններին տիրող իրավիճակը: