Հասարակություն

Կառավարությունը կսահմանի զենքի տիրապետմանը խոչընդոտող նոր հիվանդությունների ցանկ

ՀՀ կառավարությունն այսօր պատրաստվում է սահմանել «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը»։

Առողջապահության նախարարության մշակած նախագծով սահմանվում է զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդություններ համարել հոգեկան խանգարումները, նյարդային համակարգի հիվանդություններն ու վնասվածքների հետևանքները, ականջի, վերին շնչուղիների որոշ հիվանդություններ, աչքի հետ կապված հիվանդություններ, վիրաբուժական հիվանդություններ և խնդիրներ` կապված նորմալ ապրելակերպի պահպանման դժվարու­թյուն­ների հետ, ինքնավնասումներ առաջացնող վարք։

Ըստ որոշման հիմնավորումների, դրա ընդունման անհրաժեշտությունը բխում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով։