Հեռուստատեսության և ռադիոյի hանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ի պատասխան ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցի, անդրադարձել է լրատվամիջոցներով ազգային անվտանգությանը սպառնացող տեղեկատվության տարածմանը։
Հակոբյանը նշել է, որ այս հարցում իրենք որևէ իրավասություն չունեն, բացի լիցենզիա ստացած հեռարձակողներից ու հանրային մուլտիպլեքսից. «Ինչը կապված է համացանցի հետ, մենք որևէ լիազորություն չունենք»։
Այս առումով նա կարևորել է տեսալսողական ծառայությունների գործունեության կարգավորումը. «Խեղաթյուրում են ամեն ինչ, մեր արժեքները, մեր կերպարը, վտանգներ են ստեղծում մեր մատաղ սերնդի համար։ Դրսից բլոգեր կա 2 տարի հաչում է՝ վարկաբեկելով ամեն ինչ, ինչ ՀՀ-ն կա, և մեր պետությունը չի կարում դեմը առնի»