Հասարակություն

Քերոբյանն առաջարկում է չդրամատիզացնել իրավիճակը

«Գյուղատնտեսությունը խոշոր ոլորտ է, բայց, այնուամենայնիվ, ոչ ամենախոշորը, և կաթի արտադրությունն էլ գյուղատնտեսության մեջ ամենախոշորը չի». հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին։

Նախարարը խոսել է ՌԴ-ի կողմից հայկական արտադրության կաթնամթերքի ներմուծման արգելքին՝ առաջարկելով չդրամատիզացնել իրավիճակը. «Մենք, ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ շուկա արտահանել ենք 18 մլն դոլարի կաթնամթերք, որը մեր արտահանման ծավալի 1%-ից էլ քիչ է։ Մենք չունենք դրամատիկ իրավիճակ, որ ներկայացնում եք»։

Անդրադառնալով Մանուկյանի դիտարկմանը, թե՝ «եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչու է ամեն ինչ այդքան վատ», Քերոբյանն առաջարկեց ծանոթանալ վիճակագրական տվյալներին, համեմատել նախորդ 15 տարվա ցուցանիշների հետ։