Հասարակություն

Կորին Ֆլեյշերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Տավուշի մարզ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Կորին Ֆլեյշերին և հայաստանյան գրասենյակի ղեկավար Նանա Սկաուին:

Կորին Ֆլեյշերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Տավուշի մարզ՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքն ու աշխատանքն ուսումնասիրելու նպատակով:

Աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում քննարկվել են իրականացված ծրագրերը և համագործակցության այլ հնարավորություններ: