Հասարակություն

Կապանում սպանվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդը

Ապրիլի 12-ին սպանություն է տեղի ունեցել Կապանում։ Սպանվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանը։ Այս մասին Radar Armenia-ին տեղեկացրեց ԶՊՄԿ-ի խոսնակ Արայիկ Մարգարյանը։ 

Պահնորդը Կապանի թաղամասերից մեկում՝ Շղարշիկում, որը ԶՊՄԿ-ի բազմաթիվ պահակակետերից մեկն է, պոչատար գնացող խողովակաշարի վրա աշխատելիս է եղել։ Դեպքի վայրում թանկարժեք գույք չի եղել։

Նրան սպանել են հրազենով, պատճառներն ու հանգամանքները դեռևս անհայտ են։ Կատարվում է քննություն։