Հանրապետության տարածքում ապրիլի 13-14-ը շրջանների զգալի մասում, 17-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և ամպրոպ։ Ապրիլի 13-14-ը լեռնային առանձին շրջաններում տեղումները սպասվում են թաց ձյան տեսքով։ Ապրիլի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին արևմտյան է՝ 4-6 մ/վ։ Ապրիլի 13-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ին, 14-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում ապրիլի 13-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ապրիլի 13-ին քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ։ Ապրիլի 15-17-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։