Հասարակություն

Փոխնախարարը չի բացառում նոր սադրանքների հավանականությունը

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը չի բացառել սահմանին նոր սադրանքների հավանականությունը։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նա կոչ արեց հետևել պաշտոնական լրահոսին՝ նշելով, որ ՊՆ-ն պարբերաբար տեղեկատվություն տարածում է։

Լրագրողի հարցին ի պատասխան՝ Սարգսյանն ասաց, թե հայկական կողմն էլ է ինժեներական աշխատանքներ իրականացնում, և երեկվա սադրանքը դրա հետ էր կապված։

Հիշեցնենք՝ երեկ Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Սյունիքի Տեղ գյուղի շրջակայքում։ Ռազմական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր ու վիրավորներ։