Հասարակություն

Ես ճանաչում եմ փայլուն կրթություն ստացած սրիկաների, որոնք զբաղված էին միլիարդներ լվալով. Արսենյան

Ես ճանաչում եմ փայլուն կրթություն ստացած սրիկաների, որոնք զբաղված էին միլիարդներ լվալով. Արսենյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Արամայիս Փաշինյանին հարցրել է կոռուպցիայի կանխարգելման մասին։ Նա հարցրել է, թե Փաշինյանն ինչպես է պատկերացնում արդար վաստակի և «տուն ենք պահում, ինչու եք խանգարում» կոնցեպտի մեջ միացնող օղակ գտնելուն։

Հանձնաժողովի անդամի թեկնածուն նշել է, թե սա կարևոր, միաժամանակ բարդ հարց է, որի լուծմանը պետք է հասնել նաև կրթության միջոցով։ 

«Ես ճանաչում եմ փայլուն կրթություն ստացած սրիկաների, որոնք զբաղված էին միլիարդներ լվալով»,- ասել է Արսենյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական