Քաղաքական

Կա հայ-թուրքական սահմանն ամռան սկզբին բացելու պայմանավորվածություն

Կա հայ-թուրքական սահմանն ամռան սկզբին բացելու պայմանավորվածություն

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակացություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, թե կա հայ-թուրքական ցամաքային սահմանն ամռան սկզբին բացելու պայմանավորվածություն։

Նրա խոսքով, սահմանը պետք է բացվի երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։

Ռուբինյանը նաև նշել է, որ թուրքական կողմը նույնպես պատրաստվում է դրան. «Համենայն դեպս, չի հնչել պնդում, որ պայմանավորվածությունն ուժի մեջ չէ»,- ասել է նա՝ հավելելով, որ հայկական կողմն աշխատանքներ է տանում Մարգարա անցակետի կահավորելու, վերազինելու համար, ինչը ենթադրում է նաև ենթակառուցվածքների ստեղծում։

Ռուբինյանը նաև նշել է, որ այս պահին հատուկ ներկայացուցիչների հանդիպում նախատեսված չէ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական