Radar Armenia-ի տեղեկություններով` Տեղ գյուղի շրջակայքում իրավիճակը շարունակում է լարված մնալ, հնչում են կրակոցներ։ Կան տեղեկություններ նաև ադրբեջանական կողմից հրետակոծության վերաբերյալ։
Ադրբեջանական զլմ-ները գրում են Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացվող «պատժիչ օպերացիայի մասին»:
ՀՀ ՊՆ-ն քիչ առաջ հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով. «Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է սադրանքը: Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»: