Հասարակություն

Փոխհրաձգության ինտենսիվությունն էականորեն նվազել է, Վարդենիսի ուղղությամբ գնդակոծության մասին լուրերը կեղծ են․ ՀՀ ՊՆ

Փոխհրաձգության ինտենսիվությունն էականորեն նվազել է, Վարդենիսի ուղղությամբ գնդակոծության մասին լուրերը կեղծ են․ ՀՀ ՊՆ

Ժամը 19:00-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունն էականորեն նվազել է: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

«Վարդենիսի ուղղությամբ այս պահին գնդակոծության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հիշյալ ուղղությամբ այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է:

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ԶՈւ սպառազինության մեջ իրանական անօդաչու թռչող սարքեր չկան:

Հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել, հետևել բացառապես պաշտոնական լրահոսին: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով»,- ասված է հայտարարությունում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական