Հասարակություն

Ադրբեջանցի զինվորները եկել են ինչ-որ գործողություն անելո՞ւ, թե՞ փախել են այն զորամասից

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանցի զինծառայողների որոնողական աշխատանքները շարունակվում են։ 

Հարցին, թե ինչպե՞ս են նրանք կարողացել 20 կմ խորացալ Հայաստանի տարածքում, Քոչարյանն ասել է. «Իսկ դուք սահմանը պատկերացնում եք, որ մի հատ դուռ է, բացեցին, գնացի՞ն: Սահմանը մեծ երկարություն ունի, որտեղ ձորակներ կան, որ կարող են թափանցել: Ինչու չեք հարցնում՝ այդ մարդիկ, որոնք եկել են, եկել են ինչ-որ գործողություն անելո՞ւ, թե՞ փախել են այն զորամասից, որը գտնվում է Նախիջևանի տարածքում»: