ԱԺ-ն այսօր աշխատանքային օրվա ավարտից հետո ևս մեկ լրացուցիչ նիստ կգումարի։
ԱԺ-ն 62 կողմ, 6 դեմ, 22 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց նիստը ժամը 18.30-ից մինչև 20.00-ն անցկացնելու որոշման նախագիծը. «Ակնհայտ է, որ մենք դեռ երկար կքննարկենք այս հարցը, իսկ քիչ անց կսկսենք հայտարարությունների ժամը, ճիշտ կլինի՝ միջնորդությունը այսօր քննարկենք»,- ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ քվեարկության դնելով նախագիծը։