Հասարակություն

Գերեվարվածների հարազատները փակել են Գյումրի-Բավրա ճանապարհը

Խծաբերդի մարտական դիրքերում 2020թ. գերեվարվածների հարազատները անորոշ ժամանակով փակել են Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը։

Radar Armenia-ի հետ զրույցում գերեվարվածներից մեկի քույրը՝ Գոհար Սաղաթելյանն, ասաց, որ իշխանություններից պահանջում են իրենց եղբայրներին ու որդիներին․ «Սա ինքնաբուխ ակցիա է։ Մեզ որևէ պաշտոնյա չի մոտեցել, իշխանության ներկայացուցիչների հետ էլ հանդիպում չենք ուզում։ Մեր միակ պահանջը տղաների վերադարձն է․ ոչ մի հանդիպում։ Մենք շատ ենք դիմել հանդիպումների համար՝ մերժել են։ Մեր առջև բոլոր դռները փակել են։ Մենք ստիպված ծայրահեղ քայլի ենք գնացել»,- նշեց նա՝ հավելելով, որ սրանից ավելի ծանր քայլեր էլ կարող են անել, բայց դեռ համբերում են. «Այս ակցիայի նպատակը մեկն է, որ իշխանությունների ուշադրություն դարձնեն այս կարևոր խնդրին»։

Հայկ Մագոյան