Ապրիլի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում՝ Շիրակի մարզի բնակիչ, 43-ամյա Արտյոմ Գ.-ն, իր վարած Renault Duster մակնիշի ավտոմեքենայով, Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի աջակողմյան հատվածում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Արտյոմ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Տաշիրի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել :
Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավոր Արտյոմ Գ.-ն աշխատում է Տաշիրի «Հայ կաթոլիկ» եկեղեցում որպես հոգևոր հովիվ: