Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը (ՀՀՌՑ) պատրաստվում է դադարեցնել որոշ հեռուստաընկերությունների հեռարձակումը։
Դրանք են «Շանթը», ATV-ն, Freenews-ը, «Դար 21»-ը և «Ֆորտունան»:
«Պայմանագրային պարտավորությունները չկատարելու արդյունքում մի շարք հեռուստաընկերություններ կուտակել են պարտքեր։ Համաձայն պայմանագրի՝ մենք նախատեսում ենք մի քանի հեռուստաընկերությունների հեռարձակումը ժամանակավորապես՝ առաջին անգամ 2 ժամով, դադարեցնել»,- Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի անձնակազմի կառավարման, իրավաբանական և տնտեսագիտական վարչության պետ Գարիկ Հայրապետյանը։
ԲՏԱ նախարարությունից փորձեցինք պարզել, թե որքան պարտք են կուտակել այդ հեռուստաընկերությունները, բայց գերատեսչությունից հայտնեցին, որ գումարի չափ չեն կարող նշել, քանի որ դա համարվում է գաղտնիք. «Նշված հեռուստաընկերությունները 6 և ավելի ամիս չեն կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները»,- փոխանցեցին նախարարությունից։
Հայկ Մագոյան