Հասարակություն

Քննարկվել են Հայաստանում դատական բարեփոխումներին ուղղված նոր ծրագրի հնարավորությունները

Քննարկվել են Հայաստանում դատական բարեփոխումներին ուղղված նոր ծրագրի հնարավորությունները

Արդարադատության նախարարի տեղակալները քննարկել են Հայաստանում դատական բարեփոխումներին ուղղված նոր ծրագրի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման III»-ի հնարավորություններն ու ակնկալիքները։ 
 
Արդարադատության նախարարի տեղակալներ Կարեն Կարապետյանի, Արա Մկրտչյանի և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցի մասնակցությամբ տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանի, ԵԽ «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեի և ծրագրի պատասխանատու Նատալյա Ադամյանի միջև հանդիպումը։
 
Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում դատական բարեփոխումներին ուղղված նոր ծրագրի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման III»-ի հնարավորություններն ու ակնկալիքները։ Ծրագրի նպատակն է շարունակել ամրապնդել Հայաստանում դատական իշխանության անկախությունը, իրավական ընթացակարգերի արդյունավետությունը և արդարադատության մատչելիությունը։
 
Ծրագրով առավել լայն դրույթ է հատկացվել քրեական, քրեադատավարական ոլորտին: Ծրագրի շրջանակում նաև փորձագիտական մակարդակով կշարունակվի իրավական նորմերի կատարելագործմանն ուղղված աջակցությունը, նոր թափ կհաղորդվի հաշտարարության, արբիտրաժի լիարժեք հաստատմանն ուղղված աշխատանքներին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական