ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Վլադիմիր Վարդանյանի հետ միջադեպից հետո ձերբակալված «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է կոտրված մկրատ։
Radar Armenia-ն քրեական գործով տրված ցուցմունքներից տեղեկացավ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորները պատմել են, որ մկրատը կոտրել է Մհեր Սահակյանը՝ միջադեպից հետո իրենց հետ զրուցելու ժամանակ լարված ու նյարդային շարժումներ անելիս։
Հայտնի դարձավ նաև, որ Մհեր Սահակյանը հրաժարվել է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և ալկոհոլի առկայությունը պարզելու նպատակով նշանակված դատաքիմիական փորձաքննությունից։