Հասարակություն

«Սուրբ Զատկի խորհուրդը ճշմարտության լույսի, խաղաղության ու վերածննդի հաղթանակն է»․ ՀՀ նախագահ

«Սուրբ Զատկի խորհուրդը ճշմարտության լույսի, խաղաղության ու վերածննդի հաղթանակն է»․ ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Քրիստոսի hրաշափառ Հարության տոնի առթիվ։ 

«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի՝ Սուրբ Զատիկի կապակցությամբ: Սուրբ Զատիկը մեր ժողովրդի ամենասիրելի տոներից է, որի խորհուրդը ճշմարտության լույսի, խաղաղության ու վերածննդի հաղթանակն է:

Այս նվիրական տոնի կապակցությամբ սրտանց մաղթում եմ մեր երկրին ու քաղաքացիներին ամուր հավատ, ոգու ամրություն ու ընտանեկան ջերմություն: Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական