Հասարակություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Ապրիլի 8-ին, ժամը 20։51-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Հ.):