Հասարակություն

Ապարանում դանակահարողի նկատմամբ տնային կալանք է կիրառվել

«Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի վնասվածքով բուժօգնության է դիմել 41-ամյա մի տղամարդ։

Ապարանի բաժնի քրեական հետախույզները մեկնել էին հիվանդանոց։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք պարզել էին, որ Մաշտոցի փողոցի շենքերից մեկի մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել, որի ընթացքում տուժածին դանակահարել էր 49-ամյա համաքաղաքացին։

Ապարանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է բաժին ու ձերբակալվել։

49-ամյա տղամարդու նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Նախաքննությունը շարունակվում է։