Հասարակություն

Իջևան և Ռուսթավի քաղաքաների միջև բարեկամության հուշագիր է ստորագրվել

Վրաստանի և Հայաստանի քաղաքների՝ Ռուսթավիի և Իջևանի քաղաքապետերը ստորագրել են բարեկամության հուշագիր։

Փաստաթուղթը վերաբերում է տեղական ինքնակառավարման, ներդրումների ներգրավման, կոշտ թափոնների կառավարման և քաղաքաշինության տարբեր հարցերի շուրջ համագործակցությանն ու փորձի փոխանակմանը։

Հուշագիրը Թբիլիսիում ստորագրել են Նինո Լացաբիձեն և Արթուր Ճաղարյանը։

«Մեր քաղաքի զարգացման նոր փուլում կարևոր է միջազգային հարաբերությունների հաստատումը և նոր քաղաքների հետ բարեկամությունը»,- ասել է Ռուսթավիի քաղաքապետ Նինո Լացաբիձեն: