Հասարակություն

Կայացել է ընդերքօգտագործման դեպքերի հայտնաբերման հարցերով զբաղվող խմբի առաջին նիստը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ անցկացվել է ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը։

Նիստի ընթացքում քննարկվել են 2022 և 2023 թվականներին հայտնաբերված ապօրինի դեպքերի վերաբերյալ առկա տեղեկությունները: Նիստի ավարտին ընդունվել են համապատասխան որոշումներ այդ տեղեկությունները լրացուցիչ վերլուծելու և նմանատիպ դեպքերի հայտնաբերման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի մշակման վերաբերյալ։