ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը։ Ըստ այդմ, նախատեսված է փրկարարների համար ևս ներդնել ատեստավորման համակարգ, ինչի արդյունքում էլ կբարձրացվի նրանց աշխատավարձը։ Օրենքով նախատեսված է ատեստավորման կարգը սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ։
Նախագծի հիմնավորումների մեջ նշված է, որ ատեստավորման անհրաժեշտությունը պայմանավորված է ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու, պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ապահովելու, փրկարարական ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու և կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությամբ: