ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են, որ ապրիլի 5-7-ը աշխատանքային այցով Հայաստանում գտնվող բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսը հանդիպեց ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերը։
Գեներալ Էլիսը նաև այցելեց 12-րդ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն և ՀՀ ռազմական ակադեմիա։