Հասարակություն

«Բոլոր միջադեպերով, որոնք կարող են մտահոգիչ թվալ ժողովրդավարության տեսանկյունից, մտահոգվում եմ». Բադասյան

«Բոլոր միջադեպերով, որոնք կարող են մտահոգիչ թվալ ժողովրդավարության տեսանկյունից, մտահոգվում եմ». Բադասյան

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե  ծանոթ չի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասներին, հետևաբար, չի մեկնաբանի այն։

Բադասյանի խոսքով, ինքը ներգրավված չէ կուսակցական հարցերով որևէ ձևաչափում և որևէ քննարկման չի մասնակցում։

«Բոլոր միջադեպերով, որոնք կարող են մտահոգիչ թվալ ժողովրդավարության տեսանկյունից, մտահոգվում եմ», - ասել է նա՝ լրագրողի հարցին ի պատասխան։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական